Սիրիայում լարվածության սրման գոտիների շուրջ Աստանայի հերթական բանակցություններից հետո սեպտեմբրին թուրքական բանակը մտադիր է «Եփրատի վահան» գործողության նոր փուլը սկսել։ Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը հաղորդում է, որ Անկարան կսկսի պաշտպանել Իդլիբ նահանգից հյուսիս ընկած տարածքը։
Նշվում է, որ զինուժի գլխավոր շտաբի եւ Թուրքիայի ազգային հետախուզության վերջին նիստի ժամանակ մշակվել է գործողությունների քարտեզը։ Որոշվել է այն սկսել «Աստանայի բանակցություններից հետո՝ սեպտեմբերի 13-15-ը», Իդլիբ նահանգից։
«Եփրատի վահան»-ի երկրորդ փուլի նպատակն է ԱՄՆ-ի ծրագրերի խափանումը, որը Սիրիայում «Հեյաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների միավորման դեմ պայքարի «անվան տակ» փորձում է Իդլիբը հանձնել Քրդական աշխատավորական կուսակցությանն ու «Դեմոկրատական միություն» կուսակցությանը։
Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիան կգործի Իրանի եւ ՌԴ-ի հետ համատեղ, ներառյալ՝ հետախուզական տվյալների փոխանակումը։




























