Ռուսական Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային Կիեւը Ռուսաստան կարտաքսի: Օգոստոսի 30-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:

«Ռուսական քարոզիչ Աննա Կուրբատովան հարկադիր Ռուսաստան կվերադառնա: Ուկրաինան իրավական պետություն է: Ներկայում անհրաժեշտ փաստաթղթերն են ձեւակերպվում՝ նրան պաշտոնապես արտաքսելու համար»,- Facebook-ում գրել է ՈւԱԾ-ի ներկայացուցիչը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Գիտլյանսկայան նաեւ հավելել է, որ «այդպես կլինի յուրաքանչյուրի հետ, ով իրեն թույլ կտա խայտառակել Ուկրաինան»: