Smart ընկերությանը Daimler կոնցեռնի անդամներից առաջինն է բախտ վիճակվել ներկայացնելու առանց կառավարման ավանդական օրգանների ավտոմեքենան: Ճիշտ է, Vision EQ Fortwo ինքնավար կոնցեպտը ավտոմեքենաշինական հեռավոր ապագայի վիզուալիզացիան է, քանի որ այն ներկայացնում է «Սմարթը», փոխանցում է Vesti-ն:
Ղեկի եւ ոտնակների հետ միասին Smart-ն ուղեւորներին զրկել է օրերից մի օր ապագայի ավտոմեքենան կառավարելու նույնիսկ հիպոթետիկ հնարավորությունից. կոնցեպտը համակարգերում կօգտագործի քար շերինգը, իսկ կոնկրետ տերը՝ մարդը սիթի քարում պարզապես չկա:
Ենթադրաբար, կոնցեպտը կունենա 5-րդ մակարդակի ինքնավար կառավարում, որի դեպքում ճանապարհային իրավիճակների հետ կապված բոլոր որոշումները մեքենան է ընդունում: Այս պատճառով էլ, ըստ էության, այն զրկված է կառավարման օրգաններից, իսկ լրացուցիչ գործառույթներով ուղեւորները կարող են կառավարել սմարթֆոնի հավելվածի միջոցով կամ ձայնային հրամաններ տալով:
Smart Vision EQ ForTwo-ի չափերը ընդհանուր առմամբ համընկնում են 2-մետրանոց ստանդարտ «Սմարթին», սակայն մի փոքր ավելի լայն են եւ ցածր: Կոնցեպտն ունի օրիգինալ կլորացված դռներ, որոնք հետ են բացվում. պնդում կա, որ նման լուծումը նվազեցնում է հետիոտնի կամ հեծանվորդի հետ բախման հավանականությունը:
Կոնցեպտն ունի էլկտրաշարժիչ, որի հզորության մասին չի հաղորդվում, որը սնուցվում է 30 կՎտ/ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցից: Հայտնի է, որ կոնցեպտի էներգիայի պաշարը բավարարում է 300 կմ վազքին, որը սպառվելիս ավտոմեքենան ինքնուրույն կընթանա դեպի լիցքակայան եւ պաշարը կլրացնի անլար լիցքավորմամբ:






























