Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է սահմանին օտարերկրացիների կենսաչափական վերահսկողություն սահմանելու մասին երկրի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի սկզբին: Այսուհետ Ուկրաինա հնարավոր կլինի մտնել՝ սահմանին մատնահետք հանձնելով: Բացի այդ՝ ուղեւորության մասին նախնական ծանուցում կպահանջվի:
Պորոշենկոն կառավարությանը երկու ամիս ժամանակ է տվել՝ նման տեղեկությունների տրամադրման մեխանիզմ մշակելու համար: Մեկ ամիս կհատկացվի, որպեսզի կառավարությունը կարողանա կատարելագործել Ուկրաինայում օտարերկրացիների գրանցման կարգը:
Բացի այդ՝ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է թարմացնել միգրացիոն ռիսկեր պարունակող պետությունների ցանկը՝ դրանում ներառելով Ռուսաստանին:




























