Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի երկիր հնարավոր վերադարձի հարցով պետք է զբաղվեն Ներքին գործերի նախարարությունը, միգրացիոն եւ սահմանապահ ծառայությունները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է «Ուկրինֆորմը»:
«Սահակաշվիլիին այնպես կվերաբերվեն, ինչպես ցանկացած անձի, որը ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել: Այս պատճառով Ուկրաինա Սահակաշվիլիի հնարավոր վերադարձի հարցով պետք է զբաղվեն ՆԳՆ-ն, միգրացիոն եւ սահմանապահ ծառայությունները»,- ասել է Պորոշենկոն
Նրա խոսքով՝ միգրացիոն ծառայությունը քաղաքացիության հարցերով հանձնաժողովին փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ցույց են տվել, որ Սահակաշվիլիի քաղաքացիությունը ձեւակերպելիս ներկայացվել է ոչ հավասի կամ կեղծ տեղեկություն, նա «պետք է գործեր ըստ օրենքի եւ սահմանադրության»:
«Ցանկացած այլ քայլ հանցավոր գործունեություն կլիներ: Ես հրամանը ստորագրել եմ, ինչպես կստորագրեի այլ անձանց դեպքում»,- ասել է Պորոշենկոն:




























