ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները հայտարարել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների Աստանայի եւ Ժնեւի ձեւաչափերին, նաեւ երկրում սահմանված ապաթեժացման գոտիներին աջակցելու մասին, նշված է Սյամենի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք դարձյալ հայտարարում ենք, որ Սիրիայի ճգնաժամի միակ երկարաժամկետ կարգավորումը ինկլուզիվ քաղաքական գործընթացն է՝ իր սիրիացի ժողովրդի «նախաձեռնությամբ եւ առաջատար գլխավորությամբ, որը կերաշխավորի Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ ԱԽ-ի 2254 (2015) բանաձեւի համաձայն»,- նշված էփաստաթղթում:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Ժնեւի խաղաղ բանակցություններին եւ Աստանայի գործընթացին, ողջունում ենք Սիրիայում ապաթեժացման գոտիների կազմակերպումը, որոնք նպաստել են բռնության մակարդակի նվազմանը եւ ՄԱԿ հովանավորությամբ խաղաղ բանակցություններում դրական դինամիկայի ու էական առաջընթացի հասնելու պայմանների ստեղծմանը: Մենք դեմ ենք հանդես գալիս քիմիական զենքի օգտագործմանը՝ ում կողմից եւ ինչ նպատակներով ու հանգամանքներում էլ լինի»,- նշված է հռչակագրում:




























