Սիրիայի բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտնել է Համա նահանգում՝ Մասյաֆ քաղաքի մերձակայքում, իսրայելական ավիահարվածի մասին է։ Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը։

Սիրիայի ԶՈւ հայտարարությունում նշվում է, որ սեպտեմբերի 7-ին «իսրայելցի թշնամու ավիացիան Լիբանանի օդային տարածքից Մասյաֆ քաղաքի մերձակայքում ռազմական օբյեկտների ուղղությամբ մի քանի հրթիռային հարված է հասցրել։ Զոհվել է երկու զինծառայող, հասցվել է նյութական վնաս»։

«Հրամանատարությունն ընդգծել է, որ տվյալ ագրեսիան «Իսլամական պետության» գրոհայինների բարոյական ոգին բարձրացնելու հուսահատ փորձ է, որն ընկել է մի քանի շրջաններում Սիրիական բանակի հաղթանակներից հետո։ Բանակի գերագույն հրամանատարությունը զգուշացրել է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար նման ագրեսիվ գործողությունների վտանգավոր հետեւանքների մասին՝ կրկին ընդգծելով Սիրիայի տարածքից ահաբեկչությունն արմատախիլ անելու իր հաստատակամությունը՝ չնայած ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությանը»։