Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է Ուկրաինայում այսուհետեւ եւս կրճատել ռուսական սոցցանցերի առկայությունը՝ դրանք Ռուսաստանի սանձազերծած պատերազմի գործիք համարելով: Այս մասին նա նշել է խորհրդարանում՝ ամենամյա ուղերձում:

«Այս տարի այն ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հետեւանքով, որոնք ղեկավարում են ռուսական որոնման համակարգերը եւ սոցցանցերը, ժամանակին եղել է նաեւ ահռելի քննադատություն: Իսկ այժմ արդյունքն այն է, որ ռուսական քարոզչական կայքերը դուրս են մնացել Ուկրաինայի առավել հաճախելի վեբհաշիվների տասնյակից: Ռուսական հատուկ ցանցերը, ցավոք, եղել եւ մնում են Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմում ռուսական հատուկ ծառայությունների հատուկ գործողությունների գործիքները: Ուստի հետագայկում եւս ուշադիր կհետեւենք եւ կկրճատենք դրանց առկայությունը»,- հավաստիացրել է Պորոշենկոն, փոխանցում է 112.ua-ն: