Դեր  Զորի շրջափակումը ճեղքված է, սակայն քաղաքը դեռ ազատագրված չէ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց փորձագետ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա կարծիքով՝ դա շատ կարեւոր գործոն է, քանի որ Դեր Զորը «Իսլամական պետության» ահաբեկիչների կենտրոնացման խոշոր կենտրոններից է։

«Սիրիական բանակի հաջողությունների եւ ԻՊ-ի վերջնական ջախջախման կապակցությամբ ուրախությունը վաղաժամ է»,-կարծում է Նավասարդյանը։

Փորձագետը նշեց, որ ավելի կարեւոր է այն փաստը, որ իսլամական ֆունդամենտալիզմի կրողները ռազմական պարտությունից հետո ընդհատակ են անցնում եւ տարածվում տարածաշրջանի երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով նաեւ Ռուսաստանի (ի դեմս Հյուսիսային Կովկասի) եւ Հարավային Կովկասի համար։