Սիրիայի ականազերծմանը հայ զինծառայողների հնարավոր մասնակցությունը թեկուզ մեկ մարդու կյանք փրկելու նպատակով հսկայական մարդասիրական առաքելություն է, եւ դրանում սարսափելի ոչինչ չկա։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց փորձագետ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար «Իսլամական պետության» սպառնալիքը կարող է արդիական լինել ինչպես Սիրիայում որեւէ ռազմական առաքելությանը վերջինի մասնակցության, այնպես էլ նրա պասիվ դիրքորոշման պարագայում։
«Ամբողջ քրիստոնյա աշխարհը, Հայաստանը եւ Սիրիայում հայկական համայնքը վաղուց են հաշվեհարդարի սպառնալիքի տակ։ Այնպես որ, եթե Հայաստանի նկատմամբ ահաբեկչական ակտեր կամ ռազմական գործողություններ տեղի ունենան, դա ոչ մի կապ չունի ունենա Սիրիայի ականազերծմանը հայ զինծառայողների մասնակցության հետ»,-ընդգծեց Նավասարդյանը։



























