Ֆլորիդայի բնակիչը, որը «ձանձրույթն ու սթրեսը» հաղթահարելու համար առաջարկել էր «գնդակահարել» «Իրմա» փոթորիկը, անսպասելիորեն հայտնաբերել է, որ իր աբսուրդ գաղափարը մարդկանց դուր է եկել: Արդեն 46 հազար մարդ պաշտպանել է այդ գաղափարը, որի մասին նա գրառում էր կատարել Facebook-ում:
22-ամյա Ռոնալդ Էդվարդսը խոստովանում է, որ իր համար նման արձագանքը բոլորովին անսպասելի էր: «Ես երբեք չէի կարող ենթադրել, որ այդ իրադարձությունը նման խելահեղ գաղափարի կվերածվի: Ես կորցրել եմ վերահսկողությունը»:
Ոմանք նույնիսկ կազմել են փոթորկի գնդակահարության սխեման, որի վրա նշված է, թե կոնկրետ ուր պետք է կրակել, որպեսզի չվնասես ինքդ քեզ:
Ընդդեմ զինված բռնության ամերիկյան կոալիցիան արդեն Twitter-ում կոչ է արել չկրակել փոթորկի վրա:




























