Հարավային Կարոլինայում տղամարդը 2 տարվա բանտարկության է դատապարտվել կատվի 4 ձագերին այրելու համար: AP-ն հայտնում է, որ 27-ամյա Քրիսթոֆեր Ռեյնին իրեն մեղավոր է ճանաչել հրկիզման եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
Ռեյնին բենզին է լցրել եւ իր տունը հրկիզել, որտեղ կատվի 5 ձագ կար, մեկը ողջ է մնացել: Դատապարտյալն ամեն ինչի մեղավոր է համարել թմրանյութերի հանդեպ իր մոլությունը՝ նշելով, որ դադարել է խմել բժշկի նշանակած դեղերը՝ կապված հոգեվիճակի խնդիրների հետ: Նրա մայրը դատարանում հայտարարել է, որ նա դեղեր չընդունելու դեպքում խելահեղ արարքներ է կատարում:




























