«Ռոսնեֆտ» ընկերությունը 2017 թվականին Չինաստան մատակարարումների ծրագրերը մեծացրել է մինչեւ ռեկորդային՝ 40 մլն տոննա: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ընկերության ղեկավար Իգոր Սեչինը:

Նախկինում «Ռոսնեֆտը» մտադիր էր Չինաստան մատակարարել 31 տոննա նավթ:

«2017 թվականին մեր ընկերությունը Չինաստան կմատակարարի մոտ 40 մլն տոննա նավթ: Սա ռեկորդային քանակ է»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ ասել է Սեչինը:

2005-ից 2016 թվականներին «Ռոսնեֆտը» Չինաստան է մատակարարել ավելի քան 95 մլրդ դոլարի 186 մլն տոննայից ավելի նավթ:

Սեպտեմբերի 3-ին «Ռոսնեֆտը» ռազմավարական համաձայնագիր է ստորագրել չինական «Հուասին» China Energy Company Limited (CEFC) ընկերության հետ Սիբիրում նավթի հետախուզման եւ արդյունահանման մասին: Փաստաթղթով համագործակցություն է նախատեսվում նավթամշակման ոլորտում, ինչպես նաեւ Չինաստան ռուսական նավթի ուղիղ մատակարարումներ: