Կրեմլում Սաակաշվիլիի հետ կապված միջադեպը «քաղաքական զավեշտ» են են անվանել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը կարծում է, որ Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապված իրադարձությունները կուրյոզ հարցերի շարքին է պատկանում եւ քաղաքական զավեշտ է։
«Գիտեք, Կրեմլի օրակարգում շատ են լուրջ հարցերը, որոնց պետք է հետեւել։ Ահա թե ինչով ենք մենք զբաղվում։ Չեմ կարծում եմ, որ այդ հարցը (Սաակաշվիլիի մասին) լուրջ հարցերի շարքում է։ Ավելի շուտ, դա հումորային հարցերի թեմա է եւ մոտ է քաղաքական զավեշտին»,-ասել է Պեսկովը՝ համապատասխան հարցին պատասխանելով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։




























