Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով այսօր` դեկտեմբերի 8-ին մեկնել է Քուվեյթ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Քուվեյթի վարչապետ շեյխ Նասեր ալ Սաբահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի շրջանակում երկու երկրների միջեւ կստորագրվի «Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծում:
Այցի առաջին օրը փոխվարչապետը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























