Հարավային Աֆրիկայի խիտ բնակեցված նահանգներից մեկում արդեն մեկ շաբաթ փնտրում են 5 փախած առյուծներին։

AP-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բնապահպանների հետ միասին փնտրում է  գիշատիչներին՝ Յոհանեսբուրգից մոտ 60 կմ հարավ-արեւմուտք։ Որոնումներին միացել է նաեւ փոքր օդանավ։

Համարվում է, որ կենդանիները փախել են, իսկ դրանց տերն անմիջապես  չէր հայտնել այդ մասին, քանի որ առանց օրինական թույլտվության էր պահում առյուծներին։