Թուրքական խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նախագահ, Էրդողանի կուսակից Բուրհան Քուզուն ենթարկվել է ուսանողների կողմից ձվերով հարձակման:
Բուրհուն Քուզուն մեկնել էր Անկարայի համալսարան՝ մասնակցելու սահմանադրական բարեփոխումներին նվիրված կոնֆերանսին, սակայն հանդիպել է ուսանողների բողոքի բուռն ակցիային:
Ամբիոնին մոտեցող Բուրհան Քուզուն անմիջապես ենթարկվել է ձվերով հարձակման։ Թիկնապահները բացել են անձրեւանոցները՝ պաշտպանելու Քուզուին, ով անձրեւանոցի տակից հայտարարել է, թե համալսարանի ղեկավարությունը պետք է հրաժարական տա:
Տեսնելով, որ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է, հանձնաժողովի նախագահը թիկնապահների ուղեկցությամբ հեռացել է դահլիճից:





























