Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Չերնովցիում կողմնակիցների հանդիպում է նշանակել: Սաակաշվիլին այս մասին տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

Սաակաշվիլին մտադիր է հանրահավաք անցկացնել Չերնովցիի կենտրոնական հապարակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին հանելուկային կերպով Լվովից անհետացել է: Քաղաքական գործիչը հյուրանոցից հեռացել էր եւ անհայտ ուղղությամբ թաքնվել: Նրա փաստաբանը եւ թիկնապահները պնդել էին, որ չգիտեն, թե Սաակաշվիլին որտեղ է գտնվում: