Իսրայելի իշխանությունները մեղմացրել են Գազայի հատվածի շրջափակման ռեժիմը` ընդլայնելով արտահանվող մթերքների ցանկը:
Գազայի հատվածից կթույլատրվի արտահանել գյուղամթերք, կաքույք եւ տեքստիլ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երեք տարվա շրջափակման ռեժիմի վերանայումը սկսվել էր 2009թ. ամռանը: Իսրայելը 1,5 միլիոնանոց անկլավին թույլատրել էր զենքից բացի ամեն ինչ ներմուծել, սակայն պահպանել էր արտահանման եւ մարդկանց ելքի սահմանափակումները:




























