2009 թվականի Համալիր միջազգային քննության (PISA) արդյունքների համաձայն, Ադրբեջանն աշակերտների գրագիտության ցուցանիշով զիջում է գրեթե բոլոր երկրներին:
ԵԱՀԿ-ի հրապարակած արդյունքները ներկայացրել է AZE.az-ը: Գնահատման հիմնական դասերն են կարդալու գրագիտությունը, բնագիտական եւ մաթեմատիկական գրագիտությունը: 2009-ին քննությանը մասնակցել է 65 երկիր: Ադրբեջանը գրավել է նախավերջին տեղը:
Ամենաբարձր արդյունքներն ունեն Շանհայը, Հարավային Կորեան, Ֆինլանդիան, Հոնկոնգը եւ Սինգապուրը:




























