Ազատագրված Դեր Զորն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ չնայած շրջափակման անկմանը՝ քաղաքը դեռեւս ջրի եւ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի, բայց ենթակառուցվածքները սկսում են վերականգնվել։ «Մեր երեխաները 3 տարի միրգ եւ մաքուր խմելու ջուր չեն տեսել։ Շատերը քաղցում էին։ Վերջին օրերին մենք շատ օգնություն ենք ստացել Սիրիայի կառավարությունից եւ մեր ռուսաստանցի բարեկամներից՝ դեղեր, մթերք, վառելիք»,– լրագրողներին ասել է Դեր Զորի նահանգապետ Մուհամմեդ Իբրահիմ Սամրան։

Օրերս Դամասկոսից Դեր Զոր են տարել հացի փռերի համար սարքավորումներ, եւ քաղաքաբնակները թարմ հաց են կերել, ինչը քաղաքից անհետացել էր ԻՊ գրոհայինների գալուց հետո։