Իրաքի բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող Անբար նահանգում։

Գործողություններն իրականցվում են՝ տարածքը ԻՊ ահաբեկչական խմբավորումներից մաքրելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Բանակը, աշխարհազորը և սահմանապահ զորքերը սկսել են լայնամասշտաբ գործողություններ Աքաշաթ գյուղի ազատագրման, Աքաշաթի մայրուղու բացման, Աքաշաթի շրջանի հյուսիսում պետական սահմանի անվտանգության ապահովման համար»,– հայտարարության մեջ ասել է հրամանատար Աբդել Ամիր Յարալլան։