Այսօր` դեկտեմբերի 9-ին Կառավարության նիստի սկզբում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Նրա խոսքով, Կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս էթիկայի կանոնների պահպանմանը, սակայն արդարադատության նախարարը չի պահպանել այդ կանոնները:

Խոսքը վերաբերում է նրան, որ Արդարադատության նախարարության համակարգում գտնվող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարել է պատժել հարկադիր ծառայության ղեկավարին, սակայն այդ հանձնարարությունը չի կատարվել:

«Դա անթույլատրելի է»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանն ու հավելեց. «Պաշտոնատար անձանց պահվածքը էական նշանակություն ունի: եթե ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ»: