Թուրքիայի առեւտուրը Իրանի հետ չի հակասում Իսլամական Հանրապետության վրա դրված պատժամիջոցներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
«Թուրքիան Իրանի հարեւանն է, եւ նրանք համատեղ տնտեսական կապեր ունեն: Կան դասակարգումներ, որոնցով Իրանի հետ այլ երկրների առեւտուրը լիովին թույլատրվում է»,- ասել է Քրոուլին:
Ըստ նրա Թուրքիան, հայտարարել է, թե լիովին կատարելու է իր միջազգային պարտավորությունները:




























