ԱՄՆ Օկլահոմայի նահանգում ոստիկանը կրակել եւ սպանել է փայտը ձեռքին  տղամարդուն, հաղորդում է New York Post-ը։

Ոստիկանների խոսքով՝ իրենք հաղորդում են ստացել, որ շրջաններից մեկում վթար է տեղի ունեցել, սակայն վարորդը դիմել է փախուստի։

Ավտոմեքենան գրեթե անմիջապես հայտնաբերվել է, կասկածյալը կանգնած է եղել մեքենայի կողքին: Ոստիկանները մոտեցել են ամերիկացուն, ում ձեռքին փայտ է եղել: Ոստիկաններից մեկը էլեկտրոշոկեր է կիրառել, մյուսը՝  կրակ բացել կասկածյալի ուղղությամբ։ Պարբերականը հաղորդում է, որ տղամարդը տեղում մահացել է։ Կրակ բացած ոստիկանին ուղարկել են վարչական արձակուրդի։