Հայաստանի կառավարությունը դեռեւս 2005 թ. որոշում էր ընդունել, ըստ որի՝   ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը ժամկետանց գազային բալոններով կանխելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վերեւի աջ անկյունում փակցվում է գազի բալոնների տեղազննման կտրոն:

Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնները մինչեւ 2010-ի հուլիս ամսի 1-ը պետք է վկայագրվեին բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպություններից որեւիցե մեկում:

Սակայն բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպություններից  ստացված նախնական տվյալներով՝ մինչեւ 2010 թ. հունիս ամսի վերջը վկայագրված բալոնների թիվը անհամեմատ փոքր է շահագործման մեջ գտնվող գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թվաքանակից:  

Այսօր կառավարությունը մեծահոգաբար թույլ է տվել ավտոմեքենաների սեփականատերերին՝ իրենց մեքենաների վրա գտնվող բալոնների տեխզննումն անցկացնել մինչեւ 2011 թ. մարտի 1-ը: