Թաիլանդի Գերագույն դատարանը որոշում է կայացրել  փոխհատուցել երկրի օդանավակայանների օպերատորին: 13 ակտիվիստ պետք է  16 միլիոն դոլար վճարի 2008 թ. բողոքի ակցիաների ժամանակ Բանգկոկի երկու խոշոր միջազգային օդանավակայանները փակելու համար, հաղորդում է Reuters-ը։

Բողոքողները երկու շաբաթից ավել «զավթել էին» միջազգային օդանավակայանները, ինչի արդյունքում հարյուրավոր թռիչքներ հետաձգվել էին։

Ակտիվիստների ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց տարիներ են պետք ամբողջ գումարը հավաքելու համար։