Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում փլուզման հետեւանքով քաղաքացի է մահացել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փլատակների տակ է հայտնվել Երեւանի 31-ամյա բնակիչ Էդգար Պ.-ն: Նա ընկերոջ հետ շինաշխատանքներ է կատարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են փլատակները եւ դուրս բերել տղամարդու դին: