Սեպտեմբերի 24-ին բժշկական կենտրոն են տեղափոխվել ծեծված ամուսիններ։

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ երկուսի մոտ էլ վնասվածքներ են հայտնաբերվել գլխի շրջանում։

Հաջողվել է պարզել, որ վնասվածքներն ստացել են տանը՝ փեսայի հարվածներից։ Ընտանեկան վիճաբանությունն այնքան է թեժացել, որ 40-ամյա փեսան ծեծել է 69-ամյա թոշակառու աներոջը, ապա հարվածներ հասցրել նաև 58-ամյա զոքանչին։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային գտնելու ուղղությամբ։