Թուրքիայի քաղաքացու կողմից ղեկավարվող թրայլերը Վրաստանի գյուղերից մեկում վրաերթի է ենթարկել տեղի բնակիչ Կախա Կորիձեին։ Ինչպես հայտնում է պարեկային ոստիկանությունը, երիտասարդը տեղում մահացել է։
Կորիձեն դուրս է եկել փողոց, երբ մեծ արագությամբ սլացող թրայլերը հարվածել է նրան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, հայտնում է Trend-ը։



























