Դեկտեմբերի 10-ի առավոտվանից հետաձգվել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի չվերթները:
Հետաձգվել են Բաքվի, Ստամբուլի եւ Եվրոպայի այլ երկրների չվերթները:
Նաեւ չի կարողացել վայրէջք կատարել «Արմավիայի» Երեւանից մեկնած ինքնաթիռը:
Առայժմ թանձր մառախուղը չի ցրվել, եւ հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի իրականացնել հետաձգված ավիաչվերթները, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:





























