Երեւանում 41-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինն ու 2 անչափահաս երեխաները մի քանի օր է՝ տանից դուրս են եկել և չեն վերադարձել:

Ըստ Shamshyan.com-ի՝  ոստիկանության կողմից որոնվում են ՌԴ քաղաքացիներ, 38-ամյա Ինա Յակովլևան, նրա երկու դուստրերը: Ընտանիքի հոր հաղորդման համաձայն, կինն ու երեխաները տնից դուրս են եկել սեպտեմբերի 19-ին եւ այլեւս չեն վերադարձել: