Սեպտեմբերի 25-ին, ժամը 6.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ 2-րդ բաժնի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Վարդանանց փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 20-ամյա Գեւորգ Ս.-ին եւ ներկայացրել ԻԻՀ քաղաքացի, 34-ամյա Մասումեհ Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 5.45-ին, Գեւորգ Ս.-ն Նալբանդյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ բացահայտ հափշտակել է Մասումեհ Խ.-ի պայուսակը եւ դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոստիկանության ծառայողների կողմից Վարդանանց փողոցից բերման է ենթարկվել բաժին:


























