Հայկական Սփյուռքը քաղաքականապես այնքան անպատրաստ է, որ չկարողացավ միջամտել եւ ազդել Սիրիայում իրավիճակի վրա եւ, այդպիսով, չկարողացավ աջակցություն եւ օգնություն ցույց տալ իր հայրենակիցներին: Սեպտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նման կարծիք է հայտնել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության  փոխնախագահ Լեւոն Բլխյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի համար ամենակարեւորն այս հարցում սիրիահայերի անվտանգությունն ապահովել էր: «Սփյուռքի համայնքներում Սիրիայում առաջացած դժվարություններից առաջ գիտեին սպասվող խնդիրների մասին», - ասել է Բլխյանը՝ հավելելով, որ հայկական սփյուռքում պետք է երիտասարդությանը պատրաստեն, ուղղորդեն եւ աջակցեն  քաղաքական գործունեության մեջ ակտիվ մասնակցության համար:

Նա նշել է, որ հայկական սփյուռքում երկար տարիներ խրախուսվել է բիզնես, բայց ոչ քաղաքական գործունեությունը, որն էլ իր բացասական դերն է ունեցել: