Սիրիայի Իդլիբ նահանգում ոչնչացրել են 5 ազդեցիկ դաշտային հրամանատարների, որոնք ղեկավարել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներին: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:.
Սեպտեմբերի 18-ին ահաբեկիչները Համա նահանգում հարձակվել էին ռուս ռազմական ոստիկանների վրա:
Կոնաշենկովի խոսքով՝ գրոհայինների հրամանատարներին որոնելու եւ ոչնչացնելու համար գործարկվել է Սիրիայում ՌԴ Պաշտպանության նախարարության հետախուզության բազմաստիճան համակարգը:
Նա պարզաբանել է, որ գործողության շրջանակում հայտնաբերել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ազդեցիկ դաշտային հրամանատարների խորհրդակցության անցկացման վայրը եւ ժամկետը, որոնց ճշգրիտ ավիահրթիռային հարված է հասցվել՝ տարբեր խողովակներով տեղեկությունը հաստատվելուց հետո:
Կոնաշենկովի տեղեկացմամբ՝ հարվածի հետեւանքով ոչնչացվել են Աբու Սուլման աս Սաուդին (Իդլիբ նահանգի հարավային հատվածի պետ), Աբու ալ Աբաս Անադինը (ֆինանսական հարցերով էմիր), Աբու Հասանը (ռազմական նախարար Աբու Մուհամմադ ալ Ջուլանիի խորհրդական), Վալիդ ալ Մուսթաֆան (հոգեւոր առաջնորդ Աբդալլահ ալ Մուհեյսնիի օգնական), ինչպես նաեւ Աբու Մուջահիդը (շարիաթի դատավոր):
Հրամանատարներ հետ միասին ոչնչացվել են եւս 32 գրոհային, ինչպես նաեւ կից գտնվող ռազմամթերքի եւ պայթուցիկ նութերի պահեստը, խոշոր տրամաչափի սպառազինությամբ 6 ավտոմեքենա:




























