Պուերտո Ռիկո կղզում մոլեգնած «Մարիա» փոթորիկը շարքից չի հանել, բայց վնասել է «Արեսիբո» աստղադիտակի 305 մետրանոց ռադիոկայանը, որը նրա գոյությունն ու հետագա գործարկումը դրել է վտանգի տակ, հաղորդում է Science ամսագրի լրատվական ծառայությունը։
«Մարիա» փոթորիկը ձեւավորվել է այս տարվա սեպտեմբերի 16–ին, երբ Ատլանտյան օվկիանոսի վրա ծովային տաք էներգիան իր մեջ կլանող հերթական ցիկլոն էր առաջացել։ Հաջորդ օրը առաջացել էր հզոր ծովամրրիկ, որն արագ վերաճել էր հինգերորդ կարգի վտանգավորության փոթորկի եւ իր ուժի հզորությամբ դարձաել էր ռեկորդային՝ գերազանցելով «Իրմային», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։




























