Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ժամը 15:10-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի Չարենցի-9 տան բնակիչները 7 հոգի` թունավորման ախտանիշներով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի 8 անդամներից մեկը՝ 29-ամյա Յուրա Սերյոժայի Նավասարդյանը մահացել է, իսկ մնացած 7 հոգին՝ Գեւորգ Նավասարդյանը, Գայանե Արեւշատյանը, Խորեն Նավասարդյանը, Վարդան Սիրեկանյանը, Կարեմ Մխիթարյանը, Սուրեն Նավասարդյանը, Գյուլնարա Նավասարդյանը, այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանք բոլորը թունավորվել են ջերմոցում աշխատանքներ կատարելու ժամանակ:
Վերոնշյալ հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Էջմիածն բաժնի աշխատակիցները: Դեպքի վայրում է նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Էջմիածնի քննչական բաժանմունքի քննչական խումբը, որը քննչական գործողություններ է իրականացնում:
Թե որն է եղել թունավորման պատճառը, կպարզի նախաքննությունը:






Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























