Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպման ժամանակ քննարկել են գյուղատնտեսության խնդիրները, այդ թվում՝ թուրքական լոլիկների մատակարարման հարցը Ռուսաստան, ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խոսել են գյուղատնտեսական արտադրանքի մասին: Դուք գիտեք, որ կան լոլիկի հետ կապված հարցեր: Աշխատանքն ընթացքի մեջ է: Երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները եւ վերահսկիչ մարմինները գտնվում են մշտական կապի մեջ, որոշումը շուտով կընդունվի», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ Անկարայում Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը տեւել է 1,5 ժամ, որից հետո շարունակվել է ընդլայնված կազմով:
























