Գործարար Թելման Իսմայիլովի ընտանիքի գործունեության վերաբերյալ քրեական գործում պոտենցիալ զոհերն ավելացել են: Իր ընդգրկունությամբ այն շուտով կարող է համեմատվել «օրեխովյան» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդների դեմ քննության հետ:

«Ռոսբալտը», վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին, հայտնում է, որ օպերատիվ ծառայությունների գործունեության մեջ նոր ուղղությունը հայտնվել է այն բանից հետո, երբ քննության հետ է սկսել աշխատել գործարար Սերգեյ Գավրյուշինը: Նա «Մերկուրի-P» ԲԲԸ գլխավոր տնօրենն էր (միակ հիմնադիրը Ռաֆիկ Իսմայիլովն է), որին է պատկանել «Աբրամցեւո» շուկան:

Հետախույզների տվյալներով՝ երբ 2009 թվականին Չերքեզյան շուկան փակվել է, որը Իսմայիլովների եկամտի հիմնական աղբյուրն էր, ընտանիքի անդամները սկսել են փնտրել այլ խոշոր մակերեսով օբյեկտներ, որտեղ հնարավոր կլիներ տեղափոխել առեւտուրը: Մասնավորապես նրանց դուր է եկել «Աբրամցեւո» ահռելի շուկան, որը Մերձմոսկվայի Բալաշիխինի շրջանում էր գտնվում: Սակայն այն վերահսկում էին «լուբերեցկիի» խմբավորման հեղինակությունները եւ նրանց հետ կապված գործարարները: Սրա հետ միաժամանակ սկսվեց «լյուբերեցկիի» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդների հրազենային որսը, որոնցից շատերն արդեն հասցրել էին գործարարներ կամ նույնիսկ պատգամավորներ դառնալ: Վկաների ցուցմունքների շնորհիվ հետախույզները նաեւ հիմքեր ունեն կասկածնելու, որ հարձակումների ետեւում կանգնած են հենց Իսմայիլովները:

«Իրականում սպանությունների թիվը, որոնց Իսմայիլովների մասնակցությունը ստուգվում է, տասնյակից անցել է»,- ասել է աղբյուրը:.

Ռաֆիկ Իսմայիլովը կալանավորված է: Նրա եղբայր Վագիֆի նկատմամբ, որը ՆԳՆ նախկին բարձաստիճան պաշտոնյա է եղել, հետախուզում է հայտարարվել: Նախկինում խուզարկություններ են կատարվել Թելման Իսմայիլովի քոթեջներում եւ բնակարաններում: «Գործում ոչ միայն Թելմանն է ֆիգուրանտ, այլ նաեւ նրա երեխաները: Ամեն ինչ վկայում է, որ առաջիկայում Թելման Իսմայիլովի նկատմամբ հետախուզում կհայտարարվի»,- կարծիք է հայտնել գործակալության զրուցակիցը: