Ախալքալաքի կանայք չգիտեն իրենց իրավունքների մասին. Այստեղ հայ ընտանիքներում տղամարդու եւ կնոջ ֆունկցիաները շատ խիստ բաժանված են եւ ըստ ավանդույթի կնոջ ֆունկցիաները եւ դերը հստակեցված է  ոչ միայն ընտանիքում, այլեւ քաղաքականության մեջ: Այս մասին իր հոդվածում գրում է վրացական «Պիրվելի» թերթը, ներկայացնելով Ախալքալաքի հայ կանանց վիճակը:

«Ախալքալաքի հեռու գյուղերում կանանց սոցիալական կարգավիճակը շատ ծանր է, քանի որ նրանք  բացի տնային   աշխատանքներից ստիպված են նաեւ տղամարդու աշխատանք կատարել, քանի որ տղամարդիկ հիմնականում գտնվում  են Ռուսաստանում` հացի փող  վաստակելու նպատակով»,- գրում է թերթն ու հավելում. «Ախալքալաքում բնակվող կանանց մեծամասնությունը արդեն համակերպվել է նման կյանքի հետ: Նրանք բողոքում են իրենց ծանր կյանքից, բայց ոչ մեկին չեն մեղադրում, ամեն ինչ կապում են  կովկասյան ավանդույթների հետ»:

«Գյուղերում կանայք չգիտեն իրենց իրավունքների մասին: Նրանք ակտիվ չեն, գաղափար չունեն թե ինչ է կատարվում աշխարհում,  իսկ  քաղաքական ընտրությունների վերաբերյալ ընդհանրապես գաղափար չունեն:

«Կովկասյան ավանդույթներ» կարծրատիպի խախտումը Ախալքալաքի կանայք սխալ են համարում;Նրանց կարծիքով,  պաշտոնական աթոռը կնոջ համար չէ: Կինը պետք է մինչեւ երեկո հետեւի տնային աշխատանքներին, մեծացնի երեխաներին եւ հպատակվի տան մեծերին»,- ամփոփում է հոդվածագիրը: