Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 29-ին, ժամը 23:30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղի 1 հասցեում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 2-րդ հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 63 հասցեում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:


























