Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14.55-ին, Շիրակացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 51-ամյա Սեյրան Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 2-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդ քաղաքի ՆԳՎ թիվ 7 ոստիկանության բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /Վարչական պատիժ կրող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը/:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: