Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սկզբնամասում «Reno logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Իջեւան-Բաղանիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Reno logan» մակնիշի 34 QT 750 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսնքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: