Քառորդ եզրափակչի երեք մասնակիցներից Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է կարողացել դուրս գալ Հայաստանի միայն մեկ ներկայացուցիչ։ Մինչեւ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակիչում 8։1 հաշվով հաղթել է մոլդովացի Վիկտոր Կոտիյանչիին եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Ալֆոնսո Բլանկոն՝ Վենեսուելայից։ Կիսաեզրափակչի ուղեգիրը հայ բռնցքամարտիկին ապահովել է նվազագույնը բրոնզե մեդալով։
Հայ եւս երկու բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Դանիելյանը (մինչեւ 48 կգ քաշային կարգ) ու Ազատ Հովհաննիսյանը (մինչեւ 57 կգ) չեն կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ եւ հավակնել մեդալների։
Դանիելյանը 4։6 հաշվով պարտվել է մոնղոլ Սերդամբ Պուրեւդորժին, իսկ Ազատ Հովհաննիսյանը 9։14 հաշվով պարտություն է կրել մեքսիկացի Օսկար Վալդեսից։




























