Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի վարորդը Երեւանի Աճառյան փողոցի թիվ 16 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես 320 ML» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: