Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնել է 3 մարդու, այդ թվում՝ անչափահասի ձերբակալելու մասին՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեում անկարգությունների պատճառով:
«Երեք մարդու, այդ թվում՝ անչափահասի են ձերբակալել չենթարկվելու (ոստիանությանը – խմբ.) եւ իշխանության մարմինների աշխատակցի վրա հարձակվելու համար»,- նշված է գերատեսչության Twitter-ի էջում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մի շարք տեղամասերում հիմա փաստաթղթերի առգրավում է կատարվում, բախումներ են տեղի ունենում ոստիկանների եւ մարդկանց միջեւ, մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 460 մարդ եւ իրավապահ մարմինների 12 աշխատակից: Սակայն մի շարք տեղամասերում հանրաքվեն ընթանում է:



























