Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ոստիկանության մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի 33 TS 699 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Է. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կիսով չափ կախվել դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, այնուհետեւ ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: