Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Սոլակ գյուղի 1-ին փողոցում 5-ամյա տղան, մայթից դեպի փողոց վազելով, բախվել է ճանապարհով ընթացող «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: