ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը սեպտեմբերի 10-ին կառավարության նիստում ներկայացրել է 2010թ. պետական բյուջեի նախագիծը: Հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված են հետեւյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական աճ` 1,3 տոկոս, դեֆլյատոր` 2 տոկոս, պետբյուջեի դեֆիցիտ` 5,5 տոկոս: Տ. Դավթյանը գալիք տարվա բյուջեն որակեց որպես «համեստ, լարված և կայունացնող», որտեղ ծախսերի որոշ կրճատումներ են կատարվել այս տարվա բյուջեի համեմատ: Հայաստանի կառավարությունը առաջին անգամ է ներկայացնում բյուջե, որտեղ ծախսերը նախորդ տարվա բյուջեի համեմատ պակասել են: Ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների, այս տարի բյուջեի ծախսերը փաստացի կկազմեն մոտ 1 տրլն դրամ: 2010 թ. բյուջեի նախագծի բնութագրիչ տվյալները առայժմ չեն հրապարակվել`վաղվանից սկսվում են քննարկումները նախարարություններում, ուստի հնարավոր են փոփոխություններ: Ֆինանսների նախարարը խնդրեց մյուս նախարարներին`ըմբռնումով մոտենալ ծախսերի կրճատումներին և լրացուցիչ հայտեր չներկայացնել:
Պատմություն
Տեղադրություն




























