Հունվար-նոյեմբերի տվյալներով՝ Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է 4,5 տոկոս, իսկ գնաճը՝ 5,5 տոկոս։ Վիճակագրության պետական կոմիտեի ղեկավար Արիֆ Վելիեւը Trend գործակալությանը հայտնել է, որ տարվա կտրվածքով սպասվում է 4,7-4,8 տոկոս տնտեսական աճ։

Ըստ Ա. Վելիեւի՝ ադրբեջանական տնտեսության բոլոր ճյուղերում գրանցվում է աճ, բացի գյուղատնտեսությունից։ Այսպես ցորենի արտադրությունը կրճատվել է 25 տոկոսով, իսկ կարտոֆիլինը՝ 2 տոկոսով։